ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«Կշռեց, չափեց ու անարժան գտավ»

«Կշռեց, չափեց ու անարժան գտավ»
04.03.2024 | 06:55

Ք.ա. 539 թվականի հոկտեմբերի 12-ին պարսիկները, Կյուրոս Մեծի գլխավորությամբ, գրավեցին Բաբելոնը։ Հին կտակարանում Դանիել մարգարեն ասում է, որ այդ գիշեր Բաբելոնի վերջին արքա Բաղդասարը մեծ խնջույք էր կազմակերպել, երբ հանկարծ արքայական պալատի ճաշասենյակի պատին ինչ-որ ձեռք գրեց` מְנֵא מְנֵא תְּקֵל וּפַרְסִין (Մենե, մենե, թեկել, ուփարսին)։ Թարգմանաբար այն նշանակում է. «Կշռեց, չափեց ու անարժան գտավ»։ Այդ գիշեր պարսիկները մտան Բաբելոն, իսկ թագավորին՝ Բաղդասարին, uպшնեցին։

Ասվում է, որ դա Գաբրիել հրեշտակապետի ձեռքով գրված գրություն էր, որով պարզ էր դառնում, որ Բաղդասարն Աստծո կողմից անարժան եղավ թագավորելու։

Մի օր Հայաստանի երկնքում, վարունգ աճեցնող ջերմոցի լույսի փոխարեն, էս տողերը գրված թե տեսնեք, չզարմանաք։ Մեզ մոտ գնալով վերանում են այն նախադրյալները, որով ազգերը ազգ են կոչվում։ Վերածվում ենք մարդակույտի, ովքեր առիթ են փնտրում երկրից փախչելու, առիթ են փնտրում երկիրը վաճառողներին արդարացնելու ու այդ ամենին սատարելու։ Ու մի օր մեզ կկշռեն, կչափեն ու անարժան կգտնեն գոյության համար։

Այս ազգի լավ հատվածն արժանի է ամենալավ կյանքի ու պետության, ամենավատ հատվածը՝ հավիտենական տшնջшնքների։ Ու թե այս երկուսից ո՞ր մեկը կհաղթի, երևի կախված է յուրաքանչյուրիցս։ Կախված է, թե որքան լավը կմնանք մենք ու որքան կկարողանանք պայքարել ամուր և արժանապատիվ պետություն ունենալու համար։

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 5141

Մեկնաբանություններ